Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «Եվրոպան պատրաստ է արձագանքել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին։ Չինաստանն իր հերթին խոստացել է «կոշտ հակաքայլեր» ձեռնարկել, գրում է Current time-ը։ Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ընդգրկուն մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար։ Չինաստանի դեմ մաքսատուրքը կկազմի 34, Եվրամիության դեմ՝ 20, Ճապոնիայի …

