«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ի, նախնական գնահատական է տվել Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրությունների դիտարկման վերաբերյալ։ «Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրությունների դիտարկումն «Անկախ դիտորդ» դաշինքն (այսուհետ՝ Դաշինք) սկսել էր դեռևս պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ և անդրադարձել էր նաև …

