Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շրջակայքում, հայտնում է չինական Սինհուա լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական հրամանատարության տարբեր ստորաբաժանումներ երեքշաբթի համատեղ զորավարժություններ են սկսել Թայվանի շրջակայքում։ Բանակի պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին նշել է, որ վարժանքներին մասնակցում են ցամաքային, ռազմածովային ուժեր, օդային և հրթիռային ուժերը: Ինքնաթիռներն ու նավերը տարբեր ուղղություններից մոտենալու …

