Հունաստանի վիզա ստանալու գործընթացն այս տարի որոշակի փոփոխություններ է կրել։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում են դեպի Հունաստան զբոսաշրջության նպատակով մեկնելու ընթացակարգերի հետ կապված բարդությունները։ Որպես հիմնական խնդիր՝ նշվում է, որ գործընթացն ավելի երկար է տևում, մերժումների թիվն էլ աճել է։ Այս ֆոնին որոշ տուրիստական գործակալություններ սկսել են վերանայել դեպի Աթենք տուրերի կազմակերպման …

