Նուբարաշենի աղբավայրում գիշերը հրդեհ է բռնկվել
Այս գիշեր Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ըստ խոսնակի՝ ՆԳՆ փրկարար ծառայության չորս մարտական հաշվարկ ամբողջ գիշեր հրդեհաշիջում է իրականացրել, այս պահին կրակ չկա։
Նշենք, որ հրդեհի հետևանքով առավոտյան Երևանը ծխով էր պատվել։ Երևանի քաղաքապետարանը պետք է հողային աշխատանքներ իրականացնի ծուխը վերացնելու համար։
Անի Թամրազյան