Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փաստաբանի կողմից գողության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանը 2026 թվականի հոկտեմբերի 22-ին,  մասնակցելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 25 հասցեում գտնվող, նախկին «Չերրի» հյուրանոցային համալիրի վարչական շենքում կատարվող խուզարկությանը, օգտվելով քննչական գործողություն կատարող անձանց զբաղվածությունից, գաղտնի հափշտակել է իր վստահորդ՝ օտարերկրացի Ֆ.Չ.-ի պայուսակում գտնվող,  խոշոր չափերով՝ 820 հզր ՀՀ դրամը: Սակայն, փաստաբանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել, քանի որ տեղում խուզարկություն կատարող քննիչների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում հափշտակված 820 հզր ՀՀ դրամը հայտնաբերվել և վերցվել է:

Փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (խոշոր չափերով գողության փորձը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

Նշենք, որ ավելի վաղ Factor TV-ն անդրադարձել էր դեպքին։

Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ մեղադրանքը չի ընդունում։

 

Արաքս Մամուլյան