«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
Հասարակություն
05.11.2026 | 13:14
Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցին պատկանած, 19 տարի առաջ օրենքի խախտմամբ օտարված 555 քմ տարածքի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ նոյեմբերի 4-ին գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքը գրանցվել է Հակակոռուպցիոն դատարանի հաստատած հաշտության համաձայնության հիման վրա։
Առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի որոշման նախագիծ՝ տարածքը «Հերացի» ավագ դպրոցի օգտագործմանը վերադարձնելու նպատակով։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում, ուսումնասիրել էր Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցին պատկանած, սակայն 19 տարի առաջ օրենքի խախտմամբ օտարված՝ 555 քմ մակերեսով տարածքի կադաստրային գործն ու պետշահերի պաշտպանության հայց էր ներկայացրել իրավասու դատարան:
Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում, 2026 թվականի օգոստոսի 27-ին, տարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով, հաշտության համաձայնություն էր ներկայացրել դատարանի հաստատմանը։

