ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով

Լուրեր

05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարին «խորքային քննարկում» կանցկացնեն Վրաստանի նկատմամբ նոր միջոցների կիրառման շուրջ, որոնք նպատակ ունեն կանխել Թբիլիսիի հետագա հեռացումը ժողովրդավարական ուղուց։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, գրում է Euronews-ը։

Նրա հայտարարությունները հնչել են Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ անդամակցության թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ տարեկան զեկույցների հրապարակման ֆոնին։ Վրաստանին վերաբերող բաժնում նշվում է ժողովրդավարական հետընթացի շարունակման, քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր սահմանափակումների և հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վատթարացման մասին։

«Վրաստանի կառավարությունն այժմ ժողովրդավարական հետընթացի պատճառով գնում է Եվրամիության հետ բախման։ Սա միանգամայն ակնհայտ է։ Ձեռնարկված քայլերն այժմ սխալ ուղղությամբ են տանում»,- զեկույցներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Կալասը։

Պատասխանելով Euronews-ի այն հարցին, թե արդյոք ինքը կառաջարկի նոր պատժամիջոցներ կիրառել Վրաստանի կառավարության նկատմամբ՝ Կալասն ասել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ հունվարին նախատեսված քննարկման նպատակն է համաձայնեցնել տարբեր կողմերի դիրքորոշումները։

«Մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչպես կառուցել մեր արձագանքը, որպեսզի հստակ ցույց տանք, որ աջակցում ենք վրաց ժողովրդին և Եվրամիության կազմում լինելու նրա ձգտմանը, միևնույն ժամանակ հստակ ազդակներ հղելով կառավարությանը, որ չենք աջակցում նման քաղաքականությանը»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։

2024 թվականին ԵՄ դիվանագիտական ծառայությունն առաջարկել էր պատժամիջոցներ սահմանել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու էին խաղաղ ցույցերը ուժով ցրելու համար, սակայն Հունգարիան և Սլովակիան արգելափակել էին այդ միջոցառումները։ Այդ ժամանակից ի վեր Վիկտոր Օրբանը կորցրել է իշխանությունը Բուդապեշտում, իսկ Հունգարիայի նոր կառավարությունը զգալիորեն փոխել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում իր դիրքորոշումը։

Այնուամենայնիվ, Բրյուսելը կասեցրել է Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։ Դրա համար անհրաժեշտ էր միայն ձայների որակյալ մեծամասնություն, ի տարբերություն պատժամիջոցների, որոնց ընդունման համար պահանջվում է միաձայն որոշում։

Սահմանափակումն ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտին՝ մեկ տարի ժամկետով։ Այն կարող է երկարաձգվել ևս առավելագույնը երկու տարով, սակայն դրա համար Եվրահանձնաժողովը պետք է համապատասխան իրավական ակտ ընդունի ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 6-ը։

2024 թվականի նոյեմբերին Թբիլիսին միակողմանիորեն հայտարարել էր, որ մինչև 2028 թվականի վերջը չի փորձի բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ։ Այդ հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի զեկույցներից մեկում արձանագրվել էր ժողովրդավարության լուրջ հետընթաց՝ դատական համակարգից մինչև ԶԼՄ-ների ազատություն։

Երեքշաբթի օրը ԵՄ ընդլայնման հարցերով Euronews-ի գագաթնաժողովում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ «շատ հավատարիմ է» երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու կուրսին, սակայն Բրյուսելի հետ հարաբերությունների կարգավորման որևէ ծրագիր չէր  ներկայացրել։

«Այս պահին դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները»,- ասել է Կայա Կալլասը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի