Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստանի Շենժեն քաղաք, որտեղ կմասնակցեն ISU-ի Գրան Պրիի փուլերից մեկին, հաղորդում է ՀԳՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը մարզական բարձր արդյունքների շնորհիվ է ստացել ISU-ի հատուկ հրավերը՝ մասնակցելու այդ կարևորագույն մրցաշարին, որը կկայանա նոյեմբերի 6-8-ին:
Հիշեցնենք, որ այս տարի Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մասնակցել են նաև ձմեռային Օլիմպիական խաղերին (14-րդ տեղ) ու աշխարհի առաջնությանը (8-րդ տեղ):

