Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին

Լուրեր

25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
25.11.2026 | 17:49
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
25.11.2026 | 17:27
Ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են Վեդու ջրամբարի աշխատանքներն ու Սյունիքում ջրային ծրագրի մեկնարկը
25.11.2026 | 17:23
Ռահիմ Սթերլինգը 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել
25.11.2026 | 17:16
Հատուկ պայմաններ ավտոմեքենայի գրավով վարկի համար․ ՄՈԳՈ-ում գործում է տոկոսադրույքի ՍՈՒՊԵՐիջեցում Սև ուրբաթին ընդառաջ
25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
Բոլորը

Անկարայի ու Բաքվի լարված հարաբերությունների  կարգավորման  համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ երևույթին, որոշել է ևս մեկ քայլով ընդառաջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Մասնավորապես, ադրբեջանական իշխանամերձ Oxu.az -ը հայտնում է, որ   Էրդողանը կմեկնի Ադրբեջան։ Լրատվամիջոցի ստացած տեղեկատվության համաձայն՝ այցի ընթացքում Թուրքիայի նախագահը կմասնակցի նոյեմբերի 8-ին, այսպես կոչված, « Հաղթանակի օրվան» նվիրված  տոնական միջոցառումներին։ Նշենք, որ, այսպես կոչված, « Հաղթանակի օրը» Ադրբեջանում անվանում են Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտը։

Էրդողանը  Հարավային Կորեայից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ևս հաստատել է, որ այց է կատարելու Ադրբեջան ու անդրադարձել երկու երկրների  հարաբերություններում ճգնաժամին։

«Ադրբեջանը նշում է Հաղթանակի օրը նոյեմբերի 8-ին։ Եթե որևէ արտակարգ բան չպատահի, ես պլանավորում եմ այդ օրն այցելել Ադրբեջան։ Հուսով եմ, որ այս այցը հնարավորություն կտա ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։ Ես արդեն հեռախոսազրույցներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, ես նաև Ադրբեջան եմ ուղարկել իմ հետախուզության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին։ Հեռախոսային դիվանագիտություն է իրականացվել և շարունակվում է ։Նրանք նույնպես մեծ նշանակություն են տալիս 8-ի Հաղթանակի օրվան»,- ասել է Էրդողանը։

Նա ընգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ ավելին են, քան դասական դիվանագիտական շփումները։

«Մեր երկու երկրների միջև անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստծո կամոք, մեր ապագայի արդյունքն է։ Աստծո կամոք՝ չկա որևէ խոչընդոտ, որը Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում լարվածություն է առաջացել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով։ Այս սահմանափակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայից նույնպես հնչում են քննադատական հայտարարություններ, որոնք էլ պաշտոնական Բաքվի դժգոհությունն են առաջացրել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Բաքուն, իր հերթին, Անկարայից պահանջել էր պաշտոնից հեռացնել Սարալին։ Ի վերջո, Սարալը պաշտոնանկ էր արվել։ Թուրք հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազը, վկայակոչելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և աղբյուրների, հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցի Անկարայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության  գագաթնաժողովին, եթե Սարալը շարունակեր պաշտոնավարել։

Չնայած Էրդողանի այս քայլին՝   Ալիևը, այդպես էլ  չէր մասնակցել Անկարայում հոկտեմբերի 30-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Ադրբեջանը հանդիպմանը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի