Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան

Լուրեր

05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում սպասվում են զանգվածային ցույցեր, որոնց, ըստ կանխատեսումների, կմասնակցեն հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Արհմիությունները հայտարարել են համազգային գործադուլի մասին, որին նախատեսվում է ներգրավել հիվանդանոցների աշխատակիցներին, ավիադիսպետչերներին, փոստային ծառայության աշխատակիցներին, ուսուցիչներին և երկաթուղային ոլորտի աշխատակիցներին․գրում է The Guardian-ը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման վերջին ամիսները շարունակում են ուղեկցվել ներքաղաքական ճգնաժամերով։ Դասավանդման անբավարար պայմանների դեմ բողոքող ավագ դպրոցի աշակերտներին միացել են աշխատողները, որոնք ամենշաբաթյա ցույցեր են անցկացնում կյանքի թանկացման դեմ։

Միաժամանակ կառավարությունը դժվարանում է քաղաքականապես պառակտված խորհրդարանում ընդունել ծախսերի կրճատում նախատեսող պետական բյուջեն, մինչդեռ պետական պարտքը մոտենում է երկրի համախառն ներքին արդյունքի 120%-ին։

Հինգշաբթի նախատեսված գործադուլից առաջ Ֆրանսիայի երկաթուղային ոլորտի չորս հիմնական արհմիությունները հայտարարել են, որ կառավարության առաջարկած բյուջետային կրճատումները «կխորացնեն աղքատությունը, կկրճատեն սոցիալական ապահովության ծախսերը, կսառեցնեն պետական ծառայողների աշխատավարձերը և կսահմանափակեն բնապահպանական միջոցառումների համար անհրաժեշտ ներդրումները»։

Կենսապահովման ծախսերի աճի, պետական ծախսերի կրճատումների և կրթական համակարգում առկա խնդիրների շուրջ նոր բողոքի ցույցերի ֆոնին 2027 թվականի նախագահական ընտրություններում բարձր վարկանիշ ունի ծայրահեղ աջակողմյան և հակամիգրացիոն հայացքներով թեկնածու Մարին Լը Պենը, որը հավակնում է հաջորդ գարնանը փոխարինել Մակրոնին։

Քաղաքական տարբեր ուղղություններ ներկայացնող արհմիությունները միավորվել են կենսապահովման ծախսերի աճի դեմ գործադուլների կոչ անելու շուրջ։ Գործադուլներին պետական դպրոցների ուսուցիչների հետ միացել են նաև մասնավոր դպրոցների ուսուցիչների արհմիությունները։

Իրավապաշտպան խմբերը բողոք են հայտնել՝ մատնանշելով, իրենց խոսքով, ոստիկանական ուժեղացված ներկայությունը, ինչպես նաև Մակրոնի գործադիր իշխանության կողմից ցույց անցկացնելու իրավունքը սահմանափակելուն ուղղված «ավտորիտար» փորձը։

Ֆրանսիայի Մարդու իրավունքների լիգան հայտարարել է, որ երկրում նկատվում է «ավտորիտար շրջադարձ», որի նպատակն է լռեցնել «ցանկացած այլակարծիք ձայն»։ Կազմակերպությունը քննադատել է կառավարության կողմից ոստիկանության ուժեղացված ներկայությունը, ինչպես նաև քաղաքների կենտրոններում ցույցերի անցկացման սահմանափակումներն ու որոշ շրջաններում պարետային ժամի սահմանումը։

Ֆրանսիայի ազգային երկաթուղային օպերատոր SNCF-ը հայտնել է, որ տարածաշրջանային երկաթուղային գծերում և Փարիզի մետրոպոլիտենային շրջանի որոշ հատվածներում գնացքների երթևեկությունը կխաթարվի։ Նավահանգստի աշխատակիցները նույնպես հայտարարել են ֆրանսիական նավահանգիստներում հնարավոր խափանումների մասին։

Կրթության նախարարության տվյալներով՝ գործադուլին կմասնակցի նախադպրոցական և տարրական դպրոցների ուսուցիչների գրեթե 18 տոկոսը։ Արհմիությունները նաև ակնկալում են, որ հինգշաբթի օրվա գործադուլին կմիանան միջնակարգ դպրոցների ուսուցիչները։

Հաղորդվում է նաև, որ  Ֆրանսիայի իշխանությունները փորձում են մեղմել լարվածությունը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգություններից և թալանի դեպքերից հետո, որոնք անակնկալի էին բերել անվտանգության ուժերին։

«Մենք չափազանց զգոն ենք, քանի որ հոկտեմբերի 17-ի իրադարձությունների կրկնությունը բացարձակապես անընդունելի է»,- չորեքշաբթի կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության խոսնակ Մոդ Բրեժոնը։

Երկրի ողջ տարածքում տեղակայվել է շուրջ 70 հազար ոստիկան։ Ներքին հետախուզության ծառայության գնահատմամբ՝ Փարիզից դուրս նախատեսվող ցույցերին կարող է մասնակցել 500 հազարից մինչև 700 հազար մարդ։

Չորեքշաբթի օրը՝ բողոքի ցույցերից առաջ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդակցություն։ Սա ընդգծում է, թե ինչպես է շարժումը, որը սկիզբ էր առել դպրոցական պայմանների վատթարացման և երիտասարդների հնարավորությունների սահմանափակման վերաբերյալ ուսանողների դժգոհությունից, վերածվել նրա կառավարության դեմ ուղղված ավելի լայնածավալ մարտահրավերի։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի