Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

Ռուսական  հարձակման հետևանքով Դնեպրում երեք մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ վնասվել են ենթակառուցվածքներ, բնակելի տներ և ավտոտնակներ։ Սամար քաղաքում (Քաղաքը գտնվում է Սամարա գետի աջ ափին) և Դնեպրի շրջանի Նովոալեքսանդրովսկայա համայնքում վնասվել են ենթակառուցվածքներ, Պավլոգրադում՝  մասնավոր տներ, իսկ Կամենսկի և Սինելնիկովոյի շրջաններում՝ ձեռնարկություն և ենթակառուցվածքային օբյեկտներ։

Կիևի մարզի Բուչայի շրջանում հարվածի տակ է հայտնվել լոգիստիկ ենթակառուցվածքը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրդեհը տեղայնացվել է, այժմ ընթանում են փլատակների մաքրման աշխատանքներ։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել։

Օդեսայի մարզում վնասվել են էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ մասամբ ավերվել է առաքման ծառայության պահեստային տարածքը, վնասվել է բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող մասնավոր ձեռնարկության վարչական շենքը, ինչպես նաև կոտրվել են քոլեջի և հանրակացարանի պատուհանները։

Լույս նոյեմբերի 5-ի գիշերը Ռուսաստանը, Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով, Ուկրաինայի ուղղությամբ արձակել է Х-35 երկու հրթիռ և 128 հարվածային անօդաչու թռչող սարք։ Դրանցից 105-ը խոցվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել է Խարկովի մարզի Նովի Կորոտիչ ավանում գտնվող «Նովայա պոչտա» ընկերության տերմինալը, Դնեպրոպետրովսկի մարզի էլեկտրական ենթակայանը, ինչպես նաև Օդեսայից 52 կմ հեռավորության վրա՝ Սև ծովում գտնվող  բեռնատար նավը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի