«Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրը ոչ միայն մնում է օդում կախված, այլև օգտագործվում է Հայաստանի դեմ նոր քաղաքական, իրավական, ռազմական, քարոզչական գործողությունների նախապատրաստման համար»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայերի հայրենադարձման հարցը զուտ հումանիտար բնույթի խնդիր չէ։ «Այդ մարդկանց Ադրբեջանում գտնվելը, կեղծ դատավարություններով անցնելը, …

