«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր դիրքորոշումն է հայտնել ՀՖՖ կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ: «Նոյեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ։ ՀՖՖ գործկոմի անդամի պաշտոնում առաջադրվելու համար այլևս պարտադիր չեն հայերենի իմացությունը և նախորդող մեկ տարվա ընթացքում երկրում մշտապես բնակվելու պահանջը։ «Ուրարտու» ՖԱ-ն դեմ է քվեարկել։ Մենք կարծում ենք, որ այս որոշումը հակասում է …

