«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»

Լուրեր

05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր դիրքորոշումն է հայտնել ՀՖՖ կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ:

«Նոյեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ։ ՀՖՖ գործկոմի անդամի պաշտոնում առաջադրվելու համար այլևս պարտադիր չեն հայերենի իմացությունը և նախորդող մեկ տարվա ընթացքում երկրում մշտապես բնակվելու պահանջը։ «Ուրարտու» ՖԱ-ն դեմ է քվեարկել։

Մենք կարծում ենք, որ այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին։ Առաջադրումից առաջ Հայաստանում բնակվելու պահանջը տալիս էր գոնե նվազագույն երաշխիք, որ թեկնածուն ծանոթ է հայկական ֆուտբոլի և այն խնդիրներին, որոնց ակումբներն ամեն օր բախվում են։ Իսկ հայերենի իմացությունը հնարավորություն է տալիս աշխատելու կազմակերպության ողջ փաստաթղթաշրջանառության հետ, որը վարվում է պետական լեզվով։

ՀՖՖ կանոնադրության ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Ընտրություններին մասնակցելու չափանիշները պետք է արտացոլեն ազգային ֆեդերացիայի ղեկավարության պատասխանատվությունը երկրի ֆուտբոլային հանրության առջև։ Հետևաբար, «Ուրարտու» ՖԱ-ն հանդես է գալիս երկու պահանջների պահպանման օգտին։

«Ուրարտու» ՖԱ-ի համար առաջնային նշանակություն ունի ՀՖՖ նախագահի արդար ընտրությունների անցկացումը։ Այս հարցում ակումբի հետագա բոլոր քայլերն ուղղված են լինելու ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին կայացել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որում ՀՖՖ անդամ 29 ակումբներ կողմ էին քվեարկել կանոնադրության փոփոխությունների նախագծին: Դեմ էին քվեարկել միայն «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան»:

Կանոնադրության փոփոխության արդյունքում՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար այլևս պարտադիր պայմաններ չեն վերջին մեկ տարում մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելը և հայերենին տիրապետելը։ Պահպանվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները: