«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետի տեղակալից Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Վանիկ Ասատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Կարիերայում նման առաջընթաց արձանագրած Ասատրյանը աշխատանքային առաջին փորձը ձեռք է բերել Հայգյուղտեխնիկայի Սպիտակի ձեռնարկությունում՝ որպես մելիորատիվ ջոկատի բրիգադիր: Ինչևէ, այժմ Ասատրյանը պատգամավոր է և որպես անշարժ գույք է հայտարարագրել …

