11 Հուլիս 2017 | 13:00
Սուրեն Մանուկյանն ընտրվել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդի անդամ
Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքի Քուինսլենդի համալսարանում մեկնարկած Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) 13-րդ կոնգրեսում կայացել են ղեկավարության ընտրությունները: ՑՄԸ նախագահ է ընտրվել Հենրի Թերյոն (ԱՄՆ, Վուսթերի պետական համալսարան), փոխնախագահներ` Ադամ Մյուլլերը (Կանադա, Մանիթոբայի համալսարան) եւ Մելանի Օ՝Բրայենը (Ավստրալիա, Քուինսլենդի համալսարան), խորհրդի անդամներ՝ Հոլլի Բրեհմը (ԱՄՆ, Օհայոյի Պետական համալսարան), Սառա Բրաունը (ԱՄՆ, Շոա հիմնադրամ), …