Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ծրագրվում է ճշգրտել ղարաբաղյան կարգավորման առավել խնդրահարույց հարցերը ու կողմնորոշվել բանակցային գործընթացի հետագա ուղղությունների հարցում. հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Որոշակի փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ու ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչը»,- նշել է նա:

