Նիկոլ Փաշինյանի հայտարարություններ դառնում են անհետևանքային։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերում «Սերժ Սարգսյանի մնացորդներից» և «վնգստացող դատավորներից» ազատվելու վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին: «Հայտարարություն էր արվել, որ մարդիկ Կառավարությունում ծրարներով փող են ստացել։ Հարցը տվեցինք, ինչ-որ պինգ-պոնգի պես մեզ հետ ուղարկեց, մենք՝ իրեն, և այդպես …

