«Ալագյազ» զորավարժարանում թվացյալ անդորրի պայմաններում իրականում հակառակորդի դիվերսիայի նախապատրաստությունն է ընթացքի մեջ. սա հայ-ռուսական միացյալ ուժերի զորավարժության սցենարի սկզբնամասն է։ Հակառակորդի ուժերը, որոնք, սցենարի համաձայն, իբր հարձակվել էին հայկական սահմանի վրա, չեզոքացվում են։ Բայց հակառակորդը արդեն մեծ ուժերով է հարձակվում Հայաստանի սահմանի վրա։ Հորինված մարտն ընթանում է փոփոխակի հաջողություններով։ Ռուսական ուժերը, որ հսկում էին սահմանը, …

