Շիրակի մարզում կորոնավիրուսից գրանցվել է 9 մահվան դեպք։ Մահվան վերջին դեպքերն արձանագրվել են Երևան տեղափոխված ու այնտեղ բուժվող հիվանդների շրջանում, որոնք եղել են ծանր վիճակում։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մայիսի 25-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ …

