Ազգային ժողովն այսօր քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը։ «Սա ևս հավելյալ հնարավորություն էմ որ մենք այս 20 մլն եվրոն, որը, ըստ էության, Գերմանահայկական հիմնադրամը ստանալու է, ուղղվելու է առավելապես գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Եվ ուզում եմ սրանով նաև փարատել այն ապոկալիպտիկ կանխատեսումները, …

