ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: «Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և …