ՀՀ Կառավարության կողմից Լիբանանին ուղղված հրատապ օգնությունը հատուկ չվերթով կուղարկվի օգոստոսի 8-ին։ Այս մասին գործադիրի օգոստոսի 6-ի նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Մի քանի տարբերակներ են քննարկվում ինքնաթիռի, մինչև օրվա վերջ օգնության չափաքանակն ու տեսակը վերջնական, ամբողջական կունենանք, ինչպես նաև ժամկետները։ Օրվա վերջում արդեն վերջնականացված …

