ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ պետբյուջե նվիրաբերված գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը: Ջանջուղազյանը հիմնադրամին ներկայացված հաշվետվության ձևակերպումը ներկայացրեց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցներին և դրա շուրջ ծավալված քննարկումներին: …

