ՅՈՒՆԻՍԵՖ-ը գլխավորելու է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի գնումների և մատակարարման աշխատանքները: Սա, ամենայն հավանականությամբ, աշխարհում պատվաստանյութերի՝ ամենամեծածավալ և ամենասեղմ ժամկետներում իրականացվող գործընթացն է լինելու, որն իրականացվելու է նորաստեղծ ՔՈՎԻԴ -19 պատվաստանյութի համաշխարհային հասանելիությունը ապահովող (COVAX) կառույցի կողմից։ Կառույցը ղեկավարում է Գավի պատվաստանյութերի գլոբալ դաշինքը։ Պատվաստանյութերի վստահելի արտադրողների և Առողջապահության համաամերիկյան կազմակերպության (PAHO) Revolving հիմնադրամի հետ համագործակցելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը …