Նոյեմբերի 10-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Մարալ Նաջարյանի գործով Ադրբեջանում դատավարություն է եղել։ Այդ մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ընտանիքի բարեկամ, բժիշկ, Հարավային Ֆրանսիայի միությունների համակարգող մարմնի նախագահ Մացակ Փոլադյանը։ Նա մեզ հետ զրույցում ընդգծեց՝ կփոխանցի այնքան տեղեկություն, որ չվնասի գործընթացին։ «Մենք զգացինք, որ Վիգենի և Մարալի հարցով որևէ հետաքրքրություն չկա։ Մարալի քույրը՝ …

