Կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի 49 անդամների հետ միասին պատրաստվում է դիմել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ պահանջելով, որպեսզի ԱՄՆ-ն կոչ անի Ադրբեջանին ու Թուրքիային՝ դադարեցնել Արցախում ու Հայաստանում ռազմական գործողությունները։ Այս մասին կոնգրեսականը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Մենք պետք է կանխենք մարդկային զոհերն ու անհապաղ դադարեցնենք ռազմական գործողությունները։ Ես անհանգստացած եմ, քանի որ հակամարտությանը ներգրավված է …