Իշխանության և խորհրդարանական ընդդիմության օրակարգերը շատ տարբեր են. ընդդիմության օարակագը վարչապետի հրաժարականն է: Այս մասին Factor.TV-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Մենք կարծում ենք, որ եթե առաջիկայում լինեն արտահերթ ընտրություններ, դրանք չեն կարող լինել արդար և ժողովրդավարական, այլ լինելու են ատելության մթնոլորտում, մարդիկ չեն գնալու ընտրատեղամասեր, որովհետև կա ընդհանուր հիասթափության մթնոլորտ …

