Կոնգրեսականը բարձրացրել է հայ գերիների հարցը, Բաքվում և Ստամբուլում արգելել են կանանց երթերը. Լուրեր

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Փալոնը նշել է, որ դրանով Բաքուն խախտում է միջազգային իրավունքը: Կոնգրեսականը հայտնել է, որ անձամբ խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ `այս խնդիրները անհապաղ լուծելու համար։

—

Կանանց տոնի առիթով նրանց շնորհավորել են Հայաստանի բարձրագույն պետական պաշտոնյաները, հոգևոր և քաղաքական գործիչները։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատահական չէ, որ հայկական արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առանձնահատուկ նշել են պատերազմի ընթացքում զոհվածների մայրերի, կանանց, քույրերի նկատմամբ ակնածանքը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նշել է, որ անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով զավակներին կրթելու գործում։

—

Թուրքիայում ու Ադրբեջանում արգելել են կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումները։ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում քայլերթ նախաձեռնողներին զգուշացրել են, որ ակցիան արտոնված չէ ու կկանխվի ոստիկանության կողմից։ Իսկ Թուրքիայի ֆեմինիստները պլանավորել են քայլերթով անցնել Ստամբուլով, սակայն այստեղ ևս իշխանություններն արգելել են նման միջոցառումները։