Քրեական ենթամշակույթի տարբեր հանցակազմերով երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել, տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ 27.08.2020թ. ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 223.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված …