Մարդու իրավունքների պաշտպանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար։ Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, միջոցառումներից օգտվելու նախապայմաններն ու դիմումների լրացման ձևն ու ժամկետները։ Ուղեցույցում ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն ու դիմելու տարբերակները։ Մանրամասները՝ ուղեցույցում:

