Ռուսաստանը Իտալիայից ռուս դիվանագետների արտաքսմանն ի պատասխան Մոսկվայում այդ երկրի դեսպանությանը կից գործող պաշտպանության հարցերով կցորդի օգնականին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ «Ապրիլի 26-ին Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոն հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել նախարարության բողոքի նոտան, որով պերսոնա նոն գրատա է հայտարարվել …

