Լրամշակվել են սեյսմիկ պաշտպանության վարքականոնները՝ այնտեղ ավելացնելով առանձին կետեր, որոնք վերաբերում են հաշմանդամ երեխաների հետ աշխատանքին: Այս մասին «Սեյսմակայու՞ն են դպրոցները և ի՞նչ գիտեն աշակերտները երկրաշարժից պաշտպանվելու մասին» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը: Նա նաև հավելեց, որ պարբերաբար ԱԻՆ են հրավիրվում դպրոցների տնօրենները, փոխտնօրենները, դասղեկները և …

