Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի կողմից՝ պետական աջակցության շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ: Արցախի դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Արծվիկ Սարգսյանը զբաղեցնելով Արցախի Հանրապետության Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, …

