Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից. այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Միջադեպը, որի հետևանքով Ադրբեջանի սամբոյի հավաքականը հեռացվել է մրցաշարից, ներկայացրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը. «Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց …

