Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է քննարկումներ սկսել երկրի նոր Սահմանադրության հարցի շուրջ՝ խոստանալով, որ շուտով կներկայացվեն բարեփոխումների փաթեթները, գրում է Ahval գործակալությունը։ «Միգուցե ժամանակն է՝ մեկ անգամ ևս քննարկել Թուրքիայի Սահմանադրությունը։ Առաջիկայում քայլեր կձեռնարկենք նոր Սահմանադրության ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։ Ավելի վաղ նա խոստացել էր ներկայացնել դատաիրավական ու տնտեսական բարեփոխումների …

