Բաքուն սատարում է ՀՀ-ի հետ սահմանի դեմարկացիայի միջազգային կոչերը, սակայն «տարածքային ամբողջականության հարգմամբ»

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն սատարում է միջազգային հանրության կոչերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության խաղաղ լուծման, սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի իրականացմանը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աջակցում ենք սահմանային լարվածության կարգավորմանը՝ բանակցութունների միջոցով, ինչպես նաև միջազգային հանրության կոչերը երկու երկրների միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին։ Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը նաև աջակցել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի եռակողմ հանձնաժողովի առաջարկին»,- ասել է Աբդուլլաևան։

Նա նաև նշել է, թե դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելիս «անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը»։

«Միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության՝ միջազգային իրավունքի խիստ պահպանման հիման վրա կարող ենք կարգավորել միջպետական ​​հարաբերությունները, սկսել սահմանի դելիմիտացիա ու դեմարկացիա, և վերջապես ամուր հիմք դնել խաղաղ գոյակցության համար»,- ասել է Աբդուլլաևան։

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը՝ Լեյլա Աբդուլլաևան կրկին ադրբեջանական թեզերն է հնչեցրել ու նշել, որ 6 հայ գերիներին ՀՀ սուվերեն տարածքից գերեվարել են, իբր, սադրանքների համար։

Էմմա Չոբանյան