Հայաստանը դասվում է համաշխարհային մակարդակով ամենացածր հանցավորություն ունեցող երկրների թվին: Այս մասին Դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: «Պետք է ձգտենք դառնալ առավել քիչ հանցավորություն ունեցող երկիր, և համոզված եմ՝ ունենք նախադրյալներ: Պետք է շարունակենք այս ուղղությամբ գնալ առաջ: Հայաստանը հանցավորության տեսանկյունից անվտանգ է կամ առավել …

