Քվեարկության արդյունքները՝ Շիրակի մարզի մի շարք համայնքներում

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության պատգամավորության թեկնածու Կարեն Սարուխանյանը հրապարակել է Շիրակի մարզի մի շարք գյուղերում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները։

Ըստ դրանց՝ Փոքրաշեն համայնքի 30/57 ընտրատեղամասում «Արդար Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն ստացել են 1-ական ձայներ, «ՔՊ»-ն՝ 68, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 6, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 2, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը՝ 2, «Հայաստան» դաշինքը՝ 17 ձայն։

Շիրակի մարզի Գառնառիճ համայնքի 30/33 ընտրատեղամասում 234 ընտրողից մասնակցել է 95-ը։ Այս ընտրատեղամասում «ՔՊ»-ն ստացել է 69 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 18, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 4, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները՝ 1-ական ձայներ։ Ընդհանուր առմամբ, քվեարկել է ընտրողների 73%-ը։

Շիրակի մարզի Ձորաշեն համայնքի 30/20 ընտրատեղամասում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ստացել է 1 ձայն, «ՔՊ»-ն՝ 33, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 3, «Միասնական Հայրենիք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունները՝ 1-ական ձայներ, «Բարգավաճ Հայաստան» և «Ազատական» կուսակցությունները՝ 9-ական ձայներ, «Հայաստան» դաշինքը՝ 12 ձայն։

Շիրակի մարզի Շաղիկ համայնքի 30/34 ընտրատեղամասում 78 ընտրողից քվեարկության է մասնակցել 32-ը։ Այս ընտրատեղամասում «ՔՊ»-ն ստացել է 21 ձայն, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը»՝ 3, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները՝ 1-ական ձայներ, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները՝ 3-ական ձայներ։ Ընդհանուր առմամբ, քվեարկել է ընտրողների 66%-ը։

Շիրակի մարզի Արդենիս համայնքի 30/29 ընտրատեղամասում 198 ընտրողից քվեարկության է մասնակցել 71-ը։ Այստեղ «ՔՊ»-ն ստացել է 56 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6, «Ազատական» և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները՝ 1-ական ձայներ, «Հայաստան» դաշինքը՝ 5 ձայն։ Ընդհանուր առմամբ, քվեարկել է ընտրողների 79%-ը։

 Շիրակի մարզի Աղվորիկ համայնքի 30/28  ընտրատեղամասում 125 ընտրողից քվեարկության է մասնակցել 46-ը։ «ՔՊ»-ն այս ընտրատեղամասում ստացել է 37 ձայն, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը՝ 2, «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Միասնական Հայրենիք», «Հանրապետություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները՝ 1-ական ձայներ, «Հայաստան» դաշինքը՝ 2 ձայն։ Ընդհանուր առմամբ, քվեարկել է ընտրողների 80․4%-ը։