Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆելսբուքյան էջը։ «Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև։

