Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Հանդիպումը կկայանա Սոչիում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նախատեսում է նաև տնտեսական հարցերով խորհրդակցություն անցկացնել: Բացի այդ, հաղորդվում է, որ երկուշաբթի Պուտինը Սոչիում հանդիպում կանցկացնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, ինչպես նաև ռազմական հարցերի շուրջ խորհրդակցությունների շարք կսկսի:

