Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Բելառուսում Telegram-ի Nexta ընդդիմադիր ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու վերաբերյալ: Միջազգային լրագրողական հանրությունը Բելառուսի իշխանությունների վրդովեցուցիչ վարքագծի ականատեսը դարձավ։ Մայիսի 23-ին Telegram-ի Nexta ընդդիմադիր ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը կիրառեց աննախադեպ միջոց՝ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության օդանավին ստիպելով վայրէջք կատարել Մինսկում։ Սա Բելառուսում …

