ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց պատգամավոր Արփի Դավոյանը: Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր 82 պատգամավոր, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ …

