Մայիսի 25-ին Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը Կարթագենի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Կայս Սաիդին (Kaïs Saïed), հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից: «Կայս Սաիդը շնորհավորեց և հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր կարևոր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով նախագահին՝ Արշակ Փոլադյանը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ ընդգծելով, որ ջանք չի …

