Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և այլ կրոնական դավանանքների առաջնորդներ այցելել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Եկեղեցում տրվել է պատարագ, որին մասնակցել է կաթոլիկ եկեղեցու առաքելական թեմի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, Բաքվի Ռուսական ուղղափառ եկեղեցու թեմի քարտուղար, արքեպիսկոպոս Կոնստանտին Պոմինովը: Նրանք աղոթել …

