Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստին որոշում ընդունեց 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժերը ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աղունիկ Հակոբյանը, Արտյոմ Պողոսյանը, Գագիկ Տոնականյանը։ ԿԸՀ-ն ընդունեց նրանց …

