Իսրայելի բանակը հաստատել Է հարվածը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմակայանին

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելցի մարտիկները երկուշաբթի գիշերը հարվածել են Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան արմատական ​​ «Համաս» շարժման ռազմաբազային ՝ ի պատասխան հրկիզման նպատակով դեպի հրեական պետության  դյուրավառ նյութերով և պայթուցիկ նյութերով օդապարուկների արձակմանը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են բանակի մամուլի ծառայությունից. տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

Զինվորականները նշել են, որ ռազմակայանը գտնվում Էր Գազայի հատվածում քաղաքացիական օբյեկտների մոտ, ներառյալ դպրոց:

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի վճռականորեն դիմակայել ահաբեկչության փորձերին Գազայի հատվածի կողմից»,- հավելել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ պաղեստինյան Al-Aqsa ռադիոկայանը հաղորդել Է, որ հուլիսի լույս 26-ի գիշերը Գազայի հատվածում հարձակումների են ենթարկվել այն խմբավորումների դիրքերը, որոնք կապված են այսպես կոչված պաղեստինյան դիմադրության ջոկատների հետ Խան Յունիս և Գազա քաղաքների շրջանում: Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում:

Ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ պաղեստինյան խմբավորումները պատասխան կրակ են բացել հրեական պետության օդուժի ուղղությամբ: Մայիսի 21-ին ուժի մեջ Է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների միջեւ, որոնք մինչ այդ 11 օր հրթիռահարվածներ են փոխանակել: Դիմակայության զոհ Է դարձել ափամերձ միջատարածքի 257 բնակիչ, շուրջ 2 հազարը վիրավորվել Է: Իսրայելական կողմից զոհվել Է 13 մարդ: