Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախյան պատերազմին մասնակցած ադրբեջանցիները հոգեպես ծանր վիճակում են, զինծառայողների շրջանում ինքնասպանության դեպքերն ավելացել են։ Վերջին շրջանում նման մի քանի դեպք է տեղի ունեցել։ Մասնավորապես, հունվարի 6-ին ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել պատերազմի մասնակից, 1985թ․ ծնված Վուսալ Մուսաևը, որն այնտեղ բուժում էր …