«Նոր Արաբկիր» այգին մասնավորից վերադարձվեց համայնքին․ ընթանում է այգիների հիմնանորոգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը բարեկարգման ծավալուն ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի հանգստի գոտիներում: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է շուրջ 3 հա տարածք զբաղեցնող «Նոր Արաբկիր» զբոսայգին՝ ժողովրդին առավել հայտնի «Մոլոկանի այգի» անունով. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

 

«Նոր Արաբկիր զբոսայգին երբևիցե չէր հիմնանորոգվել, այժմ մեծածավալ աշխատանքներ ենք սկսել: Մինչ աշխատանքներին անցնելը, կցանկանայի նշել, որ մասնավորի հետ բանակցությունների շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ վերադարձնենք համայնքին ու սկսենք այս շինարարությունը: Աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով»,- ընդգծում է քաղաքապետը:

Համալիր բարեկարգմամբ հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, կտեղադրվեն էներգախնայող ԼԷԴ լուսատուներ, կկառուցվեն թեքահարթակներ, կվերագործարկվեն շատրվաններն ու ջրթափները, կվերանորոգվի «Նոր Արաբկիր» հուշարձանը, կբարեկարգվեն ճեմուղիները: Այգին ապահովված կլինի նստարաններով, զրուցարաններով, կկառուցվեն սանհանգույցներ:

Քանաքեռ ՀԷԿ թաղամասի զբոսայգում բարեկարգման ծրագիրն արդեն ավարտական փուլում է:

Զբոսայգու ընդարձակ կանաչ գոտին ոռոգելու նպատակով կառուցվել է հատուկ ջրավազան և անցկացվել ճնշումային ոռոգման համակարգ: Բարեկարգվել են ճեմուղիները, կառուցվել են թեքահարթակներ, համերգային հարթակ, ավազածածկ խաղահրապարակ, հանգստի գոտին ապահովվել է ժամանակակից գեղարվեստական լուսավորությամբ, տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ: Իհարկե, նաեւ նոր ծառեր են տնկվել:

Շրջայցի ընթացքում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ քաղաքապետ Մարությանը նաև մի շարք դիտարկումներ արեց:

«Կան աշխատանքներ, որոնք պետք է շտկվեն: Այդ բոլոր դիտողություններն արել եմ և վարչական շրջանին, և մեր կանաչապատման կազմակերպությանը, և շինբարեկարգման վարչությանը: Իրենք այդ ուղղությամբ կաշխատեն, որ վերջնական՝ 100%-ով հանձնենք մեր բնակչությանը: Ընդհանուր առմամբ գոհ եմ, բավականին մեծ տարածք է և արդեն մարդիկ իրենց հանգիստն են վայելում այստեղ»,- ասում է Հայկ Մարությանը:

Մարտիրոս Սարյանի անվան պուրակում ևս բարեկարգման փուլի վերջին շտկումներն են: Հանգստի այս գոտու նորոգումը հնարավոր դարձավ «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ, երբ այն դարձավ հաղթող նախագծերից մեկը:

Շուտով բնակիչների տնօրինմանը կհանձնվի ևս մեկ նոր հանգստի գոտի. Երևանը ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Այն լինելու է Օղակաձև զբոսայգու տարածքում: Այս նախագծին զուգահեռ՝ քաղաքապետարանը նախաձեռնեց նաև զբոսայգու ամբողջ 6-րդ հատվածի բարեկարգումը, որը ևս ավարտական փուլում է: